Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել. Ալիև

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել. Ալիև

«Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունը բարենպաստ հող է ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում։ 

«Ադրբեջանը, վերջ դնելով իր հողերի 30-ամյա բռնազավթմանը, մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնվելով միջազգային իրավունքի հինգ սկզբունքների վրա»,- ասված է նամակում: