Նախարարը հրաժարական է տվել աշակերտուհու հետ կապերի մասին լուրերից հետո

Նորվեգիայի պաշտպանության նախարար Օդդ Ռոջեր Էնոքսենը հայտարարել է իր հրաժարականի մասին, երբ մամուլում հայտնվել են լուրեր թե ինքը, երբ զբաղեցնում էր Նորվեգիայի Պետական խորհրդի անդամի պաշտոնը, սեռական հարաբերություն է ունեցել 18-ամյա աշակերտուհու հետ, գրում է Verdens Gang թերթը։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ Նորվեգիայում իշխանության գլուխ էր Յենս Ստոլտենբերգի գլխավորած կարմիր-կանաչ կոալիցիայի կառավարությունը։ 2005 թվականին աղջիկը, որի անունը չի նշվում, 18 տարեկան էր և դպրոցական։
«Այսօր ես իմ կուսակցության առաջնորդ Թրիգվե Սլագսվոլդ Վեդումին և վարչապետ Յոնաս Գարու Ստերին ասացի, որ ցանկանում եմ հեռանալ պաշտպանության նախարարի պաշտոնից», - մեջբերում է թերթը 68-ամյա Էնոքսենի խոսքերը:
«Այո։ Ես նրա հետ հարաբերություններ ունեի, որոնք չպետք է ունենայի, և որի համար զղջում եմ», - ասել է Էնոքսենը։