Կուրծքը մեծացնելու և որովայնը փոքրացնելու վիրահատությունից հետո կնոջ կրունկը սկսել է փտել (լուսանկարներ 18+)

Կուրծքը մեծացնելու և որովայնը փոքրացնելու վիրահատությունից հետո կնոջ կրունկը սկսել է փտել (լուսանկարներ 18+)

Կուրծքը մեծացնելու և որովայնը փոքրացնելու վիրահատությունից հետո մոսկվացի կնոջ կրունկը փտել է։ Նրան սպառնում էր ոտքի անդամահատում։

Ինչպես SHOT-ին պատմել է տուժողը՝ 37-ամյա Նատալյան, վաղուց երազել է երկվորյակներ լույս աշխարհ բերելուց հետո մեծացնել կուրծքն ու գեղեցիկ որովայն ունենալ։ Որոշել է մամոպլաստիկայի և աբդոմինոպլաստիկայի (որովայնի շտկման վիրահատություն) անցնել։ Կինը երկար ժամանակ փնտրել է համապատասխան վիրաբույժ՝ հիմնվելով առաջարկների վրա, և վերջում ընկերուհին նրան խորհուրդ է տվել Ալեքսեյ Լոբկովին։

Երկու միջամտությունների համար էլ հաճախորդը վճարել է գրեթե կես միլիոն՝ 450 հազար ռուբլի։

Նատալյան իր այլանդակված սև կրունկը տեսել է միայն վիրահատության հաջորդ օրը, երբ փորձել է ոտքի կանգնել։ Թեև հիվանդը անզգայացման տակ է եղել, բայց սարսափելի ցավեր է ունեցել, իսկ հողաթափերը արյան մեջ են եղել։ Պարզվել է, որ լիպոսակցիայի ժամանակ ճարպը քայքայելու համար օգտագործվել է էլեկտրական հոսանք ունեցող սարք։ Հիվանդի խոսքով՝ վիրաբույժն իրեն բացատրել է, որ աշխատել է ակտիվ էլեկտրոդով, իսկ պասիվը ամրացվել է կրունկին։ Բայց սխալի արդյունքում առաջացել է այրվածք։

Մոտ 1 շաբաթ անց Նատալյան դուրս է գրվել, և երբ ամուսինը սկսել է վիրակապել, պարզվել է, որ վերքը շատ լուրջ է։ Կլինիկայում մոսկվացուն քսուք են նշանակել, բայց դա չի օգնել, և մեկ այլ բժշկի հետ հանդիպման ժամանակ նրա մոտ ախտորոշվել է երրորդ աստիճանի ջերմային այրվածք։ Բժիշկները հիվանդին ասել են, որ առկա է հյուսվածքների նեկրոզիայի վտանգ, որը կարող է ազդել ոսկորների վրա և նույնիսկ հանգեցնել ոտքի ամպուտացիայի:

Նատալյային վիրահատած վիրաբույժը համաձայնել է վճարել նրա բուժման ծախսերն ու խոստացել «հետո վերադառնալ» բարոյական վնասի փոխհատուցման հարցին։ Այնուամենայնիվ, երբ մոսկվացին նախաքննական հայց է ուղարկել կլինիկա 800 հազար ռուբլի + 500 հազար բարոյական վնասի համար, նա պատասխան է ստացել, թե նրա պահանջները «սպառողական ահաբեկչություն» են, իսկ հիվանդին մեղադրել են ճնշումների և նույնիսկ շանտաժի համար: Բայց Նատալյան մտադիր է շարունակել արդարադատություն փնտրել եւ դիմելու է դատարան։