Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում իրականացվում է տնային կալանքի ապահովումը

Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում իրականացվում է տնային կալանքի ապահովումը

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայություն է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԴ1/0625/06/23 որոշումը:

Հայտնում ենք, որ Ծառայության Երևանի քաղաքային մարմնի ծառայողները օգոստոսի 25-ի դրությամբ մեկնել են որոշմամբ սահմանված մեղադրյալի բնակության վայր և ներկայումս իրականացնում են տնային կալանքի ապահովման համար օրենքով իրենց վերապահված գործառույթները։