Հռոմի պապը ցանկություն է հայտնել Ռուսաստանում հանդիպել Պուտինին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում կարգավորման հարցը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և չի անցկացնի այս հանդիպումը ներկա պահին»,- հավելել է նա հովվապետը։
Նա հավելել է, որ իր հանդիպումը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պետք է կայանար Երուսաղեմում՝ հունիսի 14-ին։
Ինչպես ավելի վաղ ասել էր Հռոմի պապը, Վատիկանի դիվանագիտությունը հասկացել էր, որ «այս պահին հանդիպումը կարող է մեծ շփոթության հանգեցնել»: Միաժամանակ նա իր հարաբերությունները Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ «շատ լավ» է որակել։