«Քյոլնը» խուսափեց պարտությունից, Ադամյանը մեկնարկային կազմում էր

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվեց Ֆրանկֆուրտ «Այնտրախտին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ «Քյոլնին» պարտությունից փրկեց գերմանացի կիսապաշտպան Յան Տիլմանի գոլը վերջին րոպեներին։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 56-րդ րոպեին։
«Քյոլնը» 5 միավորով 8-րդն է։ «Այնտրախտն» ունի 2 միավոր եւ 15-րդն է։
Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Քյոլն»՝ 1:1
Դաիտի Կամադա, 71 - Յան Տիլման, 82