Երևան-Սևան մայրուղին բաց է. ո՞վ է լսել ակցիայի մասնակիցներին

Քիչ առաջ MediaHub-ը գրել էր այն մասին, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կաթ արտադրող 40-50 տնտեսվարող բողոքի ակցիա են իրականացնում:
Նրանք պահանջում են, որպեսզի կաթի գինը թանկանա:
MediaHub-ի աղբյուրը հայտնում է, որ այս պահին նրանց հետ զրուցում է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության պետը, իսկ ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը:
Մեր աղբյուրի հաղորդմամբ, պաշտոնյան հավաստիացրել է, որ տնտեսվարողների հարցը քննարկվում է:
Այս պահին հայտնի չէ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կամ նրա տեղակալը համաձայնել է հանդիպել տնտեսվարողներին, ինչպես պահանջում են ակցիայի կազմակերպիչները, թե ոչ:
Նշենք, որ քիչ անց կմեկնարկի Կառավարության հերթական նիստը, որից հետո լրագրողները գուցե այս հարցի պատասխանը ստանան հենց Վահան Քերոբյանից: