Բայդենի շունը կծել է նախագահի յոթ պահակներին, որոնցից մեկը հիվանդանոցում է

Բայդենի շունը կծել է նախագահի յոթ պահակներին, որոնցից մեկը հիվանդանոցում է

Commander անունով շունը 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը կծել է ԱՄՆ Գաղտնի ծառայության յոթ աշխատակցի, մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ New York Post-ի՝ հավանաբար ավելի շատ հարձակումներ են եղել, սակայն պահակները փորձել են թաքցնել այդ մասին տեղեկությունը։

Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը, ում թեւն ու ազդրը կծել էր շունը, պետք է բուժվեր հիվանդանոցում։ Մեկ այլ գործակալի վրա հարձակվել է շունը, երբ Բայդենն ընտանիքի հետ ֆիլմ դիտելիս բաց է թողել շանը, գրում է թերթը։