Հաստատվել են նոր iPhone-ի դիզայնի փոփոխությունները

Հաստատվել են նոր iPhone-ի դիզայնի փոփոխությունները

Համացանցի չինական հատվածում հայտնվել են iPhone 14-ի եւ iPhone 14 Pro Max-ի պաշտպանիչ ապակու լուսանկարները, որոնք վկայում են սմարթֆոնների էկրանի հիմնական փոփոխությունների մասին, հայտնում է Gizchina պորտալը։

Հրապարակված պատկերներից հետեւում է, որ iPhone 14-ի շարքը կզրկվի էկրանի վերեւի հատվածում կտրվածքից եւ ավելի նեղ շրջանակ կունենա։ Նշվում է նաեւ, որ վերին շրջանակի կողքին բարձրախոսի տակի կտրվածքը շատ ավելի լայն է, քան նախորդներինը:

Ռեսուրսի հեղինակները կարծում են, որ ավելի լայն դինամիկը հաստատում է կտրվածքից հրաժարվելու մասին։ Վերջին արտահոսքերը ցույց են տալիս, որ ընկերության ապագա սմարթֆոնները դիմային տեսախցիկի համար անցքով էկրան եւ Face ID սենսոր կունենան։ Երկու հաղորդիչները տեղադրված են առանձին, այսինքն՝ էկրանը կստանա երկու անցք կամ մեկը՝ «դեղահաբի» տեսքով։

Ակնկալվում է, որ iPhone 14 շարքի սմարթֆոնները կպահպանեն ուղղանկյուն դիզայնը եւ iPhone 4-ում ձայնի կլոր կոճակներ կստանան: