Իրանում, ՌԴ-ում, ինչպես նաև Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել․ Խաչատրյան
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունները բոլորի հետ։
Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ անգամ ձախողվել են հարաբերությունները բարեկամ ու դաշնակից երկրների հետ։
«Իրանում, ՌԴ-ում, ինչպես նաև Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել»,- նկատեց պատգամավորը։
Ըստ նրա՝ երևի դա է պատճառը, որ Փաշինյանը հայտարարեց՝ զենքի փող կա, բայց զենք բերել չենք կարողանում։
«Եվ Լավրովի վերջին հայտարարությունն էլ վկայությունն է այն բանի, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են»,- նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։