Զովունիում պայթյունի հետևանքով տուժածների անունները հայտնի են

Զովունիում պայթյունի հետևանքով տուժածների անունները հայտնի են

Զովունիում հունվարի 17-ին գազաբալոնի տեղադրման և սպասարկման կետի նկուղում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է արտահոսած գազը։

Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, վերգետնյա հատվածում փլուզվել են պատեր (100 քմ), կոտրվել ապակիներ, վնասվել տարածքում կայանած «Honda Pilot», «Mercedes-Benz Vito» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։

Պայթյունից տուժել են Գ. Ս.-ն (ծնված 1990 թ․), Է. Մ.-ն (ծնված 2001 թ․) և Ս. Գ.-ն (ծնված 1998 թ․)։ Նրանք տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:

Հոգեբանը աշխատակից Թ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Ավելի վաղ գրել էինք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ Զովունիի գյուղապետարանի մոտ ավտոմեքենա է պայթել։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարմանն ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ 

Նախնական տվյալներով կա երկու տուժած։

Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել համայնքապետարանի մոտակայքում գտնվող ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման կայանում է, նախնական տվյալներով՝ գազի վառարանից։ 

Տուժել է 3 քաղաքացի՝ 2-ը թեթեւ մարմնական վնասվածքներով, 1-ը տեղափոխվել է հիվանդանոց։

Պայթյունի հետեւանքով փլուզվել է մոտ 40 քմ պատ, վնասվել՝ 4 ավտոմեքենա։