Մակրոնն ընդունել է վարչապետ Աթալի հրաժարականը

Մակրոնն ընդունել է վարչապետ Աթալի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Աթալի կառավարության հրաժարականը, երեքշաբթի հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

««Նախագահն ընդունել է Գաբրիել Աթալի կառավարության հրաժարականը, որը կապահովի ընթացիկ գործերի կառավարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իր պաշտոնը զբաղեցնելով ընդամենը 34 տարեկանում՝ նա Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետն է և Եվրամիության ամենաերիտասարդ կառավարության ղեկավարը։ 

Երեքշաբթի ավելի վաղ նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրենց հրաժարականից հետո նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները։ Մակրոնը հասկացրել է, որ այս իրավիճակը կարող է տևել մի քանի շաբաթ, հավանաբար մինչև Օլիմպիական խաղերի ավարտը։ Սա նշանակում է, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ չի առաջադրի, այլ կարող է արձագանքել արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ արտակարգ դրություն հայտարարելով։