Ինչով ավարտվեց ծեծկռտուքը Երևանի քաղաքապետարանում

Երևանի ավագանու նիստն այսօր բուռն ընթացք ունեցավ, մասնավորապես, վիճաբանություն ու քաշքշուկ սկսվեց «Հանրապետություն» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։
Նիստերի դահլիճում միմյանց վրա ջուր շփելուց, մազեր քաշելուց հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղիղ հեռարձակումն անջատել տվեց։
MediaHub-ի տեղեկություններով՝ ավագանիների ծեծկռտուքը տեղափոխվել է միջանցք, որտեղ էլ փոխադարձ վիրավորանքներ են հնչել, անգամ կնոջը ոչ հարիր հայհոյանքներ։
MediaHub-ին փոխանցեցին նաև, որ «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» խմբակցությունների տղամարդիկ ևս միացել են «խրախճանքին», իրար քաշքշել, հայհոյել։ Տևական ժամանակ իրավիճակը հարթել չի հաջողվել:
Լիաննա Թորոսյան