Թրամփը հաստատել է, որ Պուտինի հետ Ուկրաինայի հարցով երկխոսությունը շարունակվում է․ ինչ սպասել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Պուտինի հետ Ուկրաինայի հարցով երկխոսությունը շարունակվում է։
Երբ «Wall Street Journa»-ի թղթակիցը մանրամասներ է հարցրել, ԱՄՆ նախագահը հրաժարվել է նրան որևէ մանրամասն հայտնել։
«Ես չեմ ասի «Wall Street Journa»l-ին, որովհետև ես կվատնեի իմ ժամանակը: Բանակցությունները շարունակվում են, բայց ես չեմ ցանկանում խոսել «Wall Street Journal»-ի հետ», - նշել է նա:
Սպիտակ տան ղեկավարից այլ հայտարարություններ՝
▪️Անցնող շաբաթավերջը հագեցած էր Ռուսաստանի և Ուկրաինայի մասին «շատ լավ» խոսակցություններով;
▪️Պուտինի հետ մայիսին Սաուդյան Արաբիայում հնարավոր հանդիպումը դեռ պետք է դիտարկել;
▪️Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նոր թեկնածուի անունը կհրապարակվի վեց ամսվա ընթացքում։
«Ռուսաստանը պետք է հրաժարվի ողջ Ուկրաինայից: Քանի որ Ռուսաստանը ցանկանում է ամբողջ Ուկրաինան: Եվ եթե ես չմիջամտեի, նրանք դեռ կկռվեին ամբողջ Ուկրաինայի համար: Ռուսաստանը չի ուզում միայն այն կտորը, որն այժմ ունի, այլ ուզում է ամբողջ Ուկրաինան»,- ասել է ԱՄՆ նախագահը` պատասխանելով Ռուսաստանից զիջումների մասին որպես խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցին:
Թրամփը հարցազրույցի ժամանակ նաև չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, եթե այն խաղաղությանն ընդառաջ չգնա։