Կրակը ունեզրկել է մարդկանց, բնակարանները, գործարանները, բիզնեսները րոպեների ընթացքում մոխրացել են

Կրակը ունեզրկել է մարդկանց, բնակարանները, գործարանները, բիզնեսները րոպեների ընթացքում մոխրացել են

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում փրկարարներին դեռևս չի հաջողվել մեկուսացնել կրակը։

Լոսանջելեսաբնակ Թովմաս Առաքելյանը MediaHub-ին փոխանցեց, որ կրակի արագ տարածմանը նպաստում են ժամանակ առ ժամանակ ուժգնացող քամիները։

«Կանխել հնարավոր կլիներ, եթե ժամանակին հրշեջ փրկարար ծառայությունն ունենար նախապես հավաքված ջրի պաշար։ Հիմա ստիպված ջուր են հասցնում օվկիանոսից»,- ասաց մեր զրուցակիցը։

Կալիֆորնիայում մոլեգնող կրակը ունեզրկել է մարդկանց, ամբողջ բնակարանները, գործարանները, բիզնեսները րոպեների ընթացքում մոխրացել են։ Այնտեղ ապրող հայերը  ևս կորուստներ են կրել։ 

«Որոշ շրջաններում իսպառ բացակայում են կապի միջոցները, հոսանք չկա, ինտերնետ կապն աշխատում է տատանումներով։ Իսկական կատաստրոֆիկ վիճակ է։ Ծնողներս 5 ժամ լույս չեն ունեցել, ընկերներիցս շատերը՝ 2-3 օր է ապրում են առանց հոսանքի։ Կառավարությունը խոստացել է փոխհատուցում տրամադրել»։

Առաքելյանի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ իրավիճակը Կալիֆորնիայում շարունակում է մնալ ծայրահեղ վատ։ 

«Մի տեղ հրդեհային վտանգը թուլանում է, քիչ հետո մեկ այլ վայրում հայտնաբերվում է կրակի նոր օջախ»,- եզրափակեց նա։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Կալիֆորնիայում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Հրդեհի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հայտնի է առնվազն 10 զոհի մասին, կան տուժածներ:

Հունան Թադևոսյան