Երեխայի նկատմամբ uեռական ոտնձգություն կատարելու մեջ կասկածվող ուսուցիչը դեռ կալանավորված է

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանը շարունակում է կալանավորված մնալ։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախաքննություն է ընթանում, այս պահին ստուգվում են հնարավոր տուժողների վերաբերյալ տվյալները»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն գործողություններ էր իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը կասկածվում է աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։
Հոկտեմբերի 11-ին տեղեկացանք, որ 64-ամյա Արամ Ծատուրյանը կալանավորվել է։
Նշենք, որ Ծատուրյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, վերապատրաստվել է Ֆրեզնոյի մի շարք ավագ դպրոցներում։ Նա 2019 թվականին դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ներգրավվելու համար։ Նշենք, որ մինչ այս պահը նա այդ կազմում է, գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետն է։
Նարե Գնունի