Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել այս տարի

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները, համաձայն որի՝
199 հազար զբոսաշրջիկ 2023թ. հունիսին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ.` 130 հազար, 2019թ.` 154 հազար զբոսաշրջիկ):
1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից: