Սևան-Երևան մայրուղին փակ է, երթևեկությունը կաթվածահար է. ո՞րն է պատճառը (լուսանկարներ)

Սևան-Երևան մայրուղին փակ է, երթևեկությունը կաթվածահար է. ո՞րն է պատճառը (լուսանկարներ)

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի բնակիչները երկու կողմից փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը․ պատճառը ձուկ որսալու արգելքն է։

MediaHub-ը ահազանգեր է ստանում վարորդներից, որոնք բավականին երկար ժամանակ է՝ խցանման մեջ են։ 

«Մարդիկ, որոնք զանգով-ծանոթով իմացել են, որ ճանապարհը փակ է, սկսել են գյուղերով գնալ։ Երևանից եկողները Դդմաշենով են մտնում, գյուղի ճանապարհներով հասնում Սևան, հետո էնտեղից արդեն շարունակում իրենց ուղղությամբ գնալ, իսկ Սևանից եկողներն էլ Սևանի միջից մտնում են Ծաղկունքով գնում Դդմաշեն, ապա էնտեղից էլ Հրազդան դուրս գալիս ու շարունակում ճանապարհը»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Քանի որ ձկնորսությամբ հիմնականում Նորատուսի բնակիչներն են զբաղվում, մենք զրուցեցինք նաև Նորատուսի համայնքապետի հետ։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ամբողջ մարզի ձկնորսներն են ճանապարհը փակել, բայց ինքն էլ չգիտի՝ կոնկրետ ինչ ակնկալիք ունեն նրանք այս պահին։

«Ես էլ Երևանում էի, հիմա հետ եմ գնում, մնացել եմ ճանապարհին»,- ասաց նա։

Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ում հետ կամ ինչ հանդիպում են պահանջում ձկնորսները, MediaHub-ը հետևում է զարգացումներին։  

Լուսանկարներն այստեղ։

Նարե Գնունի