Կառավարությունը 728 մլն դրամ կհատկացնի 9 համայնքների. Գնել Սանոսյան 

Կառավարությունը 728 մլն դրամ կհատկացնի 9 համայնքների. Գնել Սանոսյան 

ՀՀ 2022 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքում և կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի  N  23-ի 21 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել: Որոշման մեջ ներկայացվել է ՀՀ Արարատի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին հարցը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: 

«Առաջարկում ենք վերաբաշխում իրականացնել և 2021-2022 սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին, համայնքներին գումար տրամադրել: Այս նախագծով առաջարկում ենք 728 մլն դրամ, դա 9 համայնքների 14 ծրագրերի համար է»,-ասաց նախարարը: 

Արարատի մարզի մի ծրագիրը 30 մլն դրամ է, Արմավիրի մարզի չորս ծրագիրը՝ 164 մլն դրամ, Լոռու մարզի վեց ծրագիրը՝ 179 մլն դրամ և Տավուշի մարզի երեք ծրագիրը՝ 354 մլն դրամ: Ծրագրերը կա՛մ ավարտվել են, կա՛մ ավարտական փուլում են:

Նշենք, որ գումարները կուղղվեն ոռոգման համակարգի, ասֆալտապատման, ճանապարհների և բակերի հիմնանորոգման և այլ խնդիրների լուծման:

Մանրամասները՝ տեսանյութում: