Սերգեյ Լավրովը ֆոն դեր Լայենին անվանել է «Ֆյուրեր Ուրսուլա»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվանել է «Ֆյուրեր Ուրսուլա», որը մոբիլիզացնում է Եվրոպան՝ վերառազմականացման համար։
«Իրավիճակը փոխվեց, երբ Ուկրաինան սահմանադրության մեջ ներառեց ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ պահպանելով ազգային փոքրամասնությունների երաշխիքները։ նրանք հայտարարեցին, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Ուկրաինայի ապագան են։ Երբ նրանք առաջին անգամ սկսեցին խոսել այս մասին, Եվրամիությունը դեռ պահպանում էր տնտեսական միավորման որոշակի տեսք, բայց այժմ այն ամբողջովին կորցրել է այդ հատկանիշը», ասել է նախարարը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալի, Լարի Ջոնսոնի և Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցում։
«Ֆյուրեր Ուրսուլան մոբիլիզացնում է բոլորին Եվրոպայի վերառազմականացման համար»։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, խոսքը «ինչ-որ անհավանական գումարի» մասին է։
«Շատերը կարծում են, որ սա մի հնարք է՝ բնակչության ուշադրությունը շեղելու տասնյակ և հարյուրավոր միլիարդ եվրոներից, որոնք ծախսվել են առանց պատշաճ աուդիտի COVID-19 համաճարակի դեմ պայքարի և Ուկրաինային օգնություն տրամադրելու ժամանակ: Այս ամենը ներկայումս քննարկվում է»,- ընդգծել է Լավրովը։