Գեղամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ անբիոնից դիմեց Արցախի ԱԺ բոլոր հինգ խմբակցություններին։

Նա խնդրեց ներել ՀՀ ԱԺ իշխանական պատգամավորներին։ 

«Ներեք ՀՀ իշխանությունների՝ ՀՀ շահերին հակասող, հայ ժողովրդին վնասող հայտարարությունների համար»,- ասաց նա։

Բայց և այնպես, դիմելով Արցախի իշխանական պատգամավորներին, Մանուկյանն ասաց՝ ձեզ տեղն է։

«Քանի տարի է, որ մենք ասում էինք՝ ՀՀ իշխանության ղեկին Արցախի շահերը չսպասարկող ուժ է։ Հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող է փոխվեր, բայց չեղավ»,- նշեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։