Ժամանակն է սթափվել և հասկանալ, թե ինչ խնդիրների և աղետի առաջ ենք կանգնած․ Ռոբերտ Հարությունյան

Ընդդիմությունն իր պայքարը երբեք չի դադարեցրել։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում կազմակերպված հավաքի ժամանակ ասաց տնտեսագետ Ռոբերտ Հարությունյանը։ «Սա հերթական, միգուցե, նաև վերջին քայլն է, որով ցույց ենք տալիս, որ մենք համաձայն չենք այն քաղաքականության հետ, որը վարում են իշխանությունները, հատկապես, Փաշինյանի վերջին ելույթից հետո։

Այդ տեսանկյունից, կարծում եմ, նախաձեռնած գործողությունները ունեն տրամաբանություն. մենք փորձում ենք ժողովրդի ուշադրությունը հրավիրել օրհասական վիճակին և ասել, որ ժամանակն է սթափվել և հասկանալ, թե ինչ խնդիրների և աղետի առաջ ենք կանգնած»,- նշեց Հարությունյանը։