Նելլի Դավթյանը պաշտոնի նշանակվեց

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։
Նշենք, որ այս նշանակման մասին MediaHub-ը գրել էր դեռ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ նախկին պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ` փոխարինելով նախարար դարձած Արփինե Սարգսյանին։
Նելլի Դավթյանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի կինն է։
Նարե Գնունի