Օտարերկրացիների, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի և Ուկրաինայի բնակիչների համար պարզեցրել են մուտքը Ռուսաստան

Օտարերկրացիների եւ ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Ուկրաինայի տարածքից քաղաքացիություն չունեցող անձանց համար պարզեցրել են մուտքը Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Սահմանել, որ 2022 թվականի մարտի 5-ից ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի եւ Ուկրաինայի տարածքներից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար ԼԺՀ-ի, ԴժՀ-ի եւ Ուկրաինայի տարածքներից Ռուսաստանի Դաշնություն մուտքը եւ Ռուսաստանի Դաշնությունից իրենց քաղաքացիական պատկանելության պետություններ կամ մշտական բնակության վայրեր դուրս գալն իրականացվում է առանց վիզայի ձեւակերպման, նրանց ինքնությունը հաստատող եւ որպես այդպիսին ՌԴ-ի կողմից ճանաչված վավեր փաստաթղթերով, ինչպես նաեւ նրանց ինքնությունը հաստատող այն փաստաթղթերով, որոնց վավերականության ժամկետը լրացել է»,- մեջբերում է հրամանագրի տեքստը Կրեմլի մամուլի ծառայությունը։