ՆԳՆ-ն հերքում է, որ ռուսական ընկերությունը ՀՀ-ի համար անորակ անձնագրեր է տպել

ՆԳՆ-ն հերքում է, որ ռուսական ընկերությունը ՀՀ-ի համար անորակ անձնագրեր է տպել

ՀՀ ՆԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

««Ժողովուրդ» օրաթերթի կայքն այսօր անդրադարձ է կատարել անձնագրային համակարգին։

Հրապարակումն ապատեղեկատվություն է, քանի որ ձեռք բերված անձնագրերի բլանկները համապատասխանում են տեխնիկական նկարագրի պահանջներին, ձևանմուշներն անցել են համապատասխան փորձաքննություն»։