Շնորհավորում եմ ՀՀ-ի և աշխարհի մեր եզդի եղբայրներին և քույրերին՝ Նոր տարվա` Չարշամա Սարսալի առթիվ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհավորում եմ Հայաստանի և աշխարհի մեր եզդի եղբայրներին և քույրերին՝ Նոր տարվա` Չարշամա Սարսալի կապակցությամբ։ Ցանկանում եմ բարեբեր և հաղթանակների տարի։ Մաղթում եմ, որ 2014 թվականի ցեղասպանությունից փախստական դարձած եզդիները արագ վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։ Հայաստանաբնակ եզդիներին սիրով կոչ եմ անում մասնակցել մեր երկրի ապագայի կերտմանը։
Շնորհավոր Նոր տարի»։