Ադրբեջանցիները Ստեփանակերտում չեն․ Փաշինյան

Մեր տեղեկություններով՝ այսօր ԼՂ-ում մի միջադեպ է տեղի ունեցել՝ Ստեփանակերտի մոտակայքում, բայց ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահվում է։ Այդ մասին այսօր ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինայանը։

Նա նշեց, որ լուրերը, թե ադրբեջանցիները Ստեփանակերտում են, իրականությանը չեն համապատասխանում։
«Էլի պիտի ասեմ, որ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ տրվել է պաշտոնապես, դա է իրականությունը, մյուս թվերը ճիշտ չեն։ Խնդրում եմ, ոչ մի րոպե մի մոռացեք, որ ես դեռևս ԼՂ դեմ հարձակման առաջին օրն ասել եմ, որ այս պրոցեսի նպատակներից մեկը ԼՂ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Ու այն, որ ԼՂ-ում հրադադար է հաստատված, դեռ չի նշանակում, որ այդ նպատակներն այլևս օրակարգում չեն այն մարդկանց համար, ովքեր նման օրակարգ են բերել»,- նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, այս պահի դրությամբ Ստեփանակերտը պաշտոնապես հայտարարել է 200 զոհի մասին: Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են, հարազատները նրանց հետ կապ հաստատել չեն կարողանում:

Մանրամասները՝ տեսանյութում։