Եվրամիությունը կանգնած է անվտանգության ճգնաժամի առջև

Եվրամիությունը կանգնած է անվտանգության ճգնաժամի առջև

Եվրամիությունը կանգնած է անվտանգության ճգնաժամի առջև, գոյություն ունեցող համակարգը խորը ցնցում է ապրել, և Եվրոպան կանգնած է ռազմական որոշումների առջև, որոնք անհնարին կլիներ ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստի ժամանակ։

Ըստ նրա՝ Պուտինը ևս մեկ անգամ ապացուցել է, որ «թշնամական հարևան է, որին չի կարելի վստահել։

«Ռուսական ռազմական մեքենան ավելի շատ ռազմական արտադրանք է թողարկում, քան ամբողջ Եվրոպան»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Սառը պատերազմից հետո ոմանք կարծում էին, որ Ռուսաստանը կարող է ինտեգրվել Եվրոպային։ «Եվ մենք թուլացրինք մեր զգոնությունը և կրճատեցինք պաշտպանական բյուջեները»,- նշել է նա։