Բժիշկը զգուշացրել է մորուքավոր տղամարդկանց հետ համբուրվելու վտանգների մասին

Մորուքավոր տղամարդուն համբուրելը մեծացնում է մաշկային վարակների վտանգը, ասել է անեսթեզիոլոգ Մայրո Ֆիգերոան։
Այդ պոտենցիալ վտանգի մասին նա զգուշացրել է «Daily Mail»-ին տված հարցազրույցում։
Բժիշկը բացատրել է, որ եթե մորուքը պատշաճ կերպով չխնամվի և չմաքրվի, դրա վրա կարող են կուտակվել ախտածին բակտերիաներ, այդ թվում՝ ստաֆիլոկոկ և ստրեպտոկոկ։
Համբույրի ժամանակ ցցամազերը կնոջ մաշկի վրա առաջացնում են միկրոճաքեր, որոնց միջոցով պաթոգեն միկրոօրգանիզմները մտնում են մարմին և առաջացնում իմպետիգո՝ հիվանդություն, որը բնութագրվում է մակերեսային վեզիկուլյար-պզուկային ցաների ձևավորմամբ։
Ֆիգերոան պարզաբանել է, որ իմպետիգոն վարակիչ է, սակայն առողջության համար լուրջ վտանգ չի ներկայացնում։
Նրա խոսքով՝ բուժումը ներառում է ջրածնի պերօքսիդով կրեմի օգտագործում, եթե բորբոքումը տեղայնացված է մի հատվածում, կամ հակաբիոտիկներով կրեմ, եթե այն տարածվել է մաշկի մեծ տարածքի վրա։
«Եթե իմպետիգոյից բշտիկները մեծացել են ու լցվել հեղուկով, ապա քսուքից բացի նշանակվում են հակաբիոտիկներ»,- հավելել է բժիշկը։