Երևանը ձգտում է տարածաշրջան ներգրավել արևմտյան ուժերին, ինչը մենք համարում ենք ոչ արդյունավետ. ՌԴ ԱԳ փոխնախարար

Երևանը ձգտում է տարածաշրջան ներգրավել արևմտյան ուժերին, ինչը մենք համարում ենք ոչ արդյունավետ. ՌԴ ԱԳ փոխնախարար

Երևանը ձգտում է տարածաշրջան ներգրավել արևմտյան ուժերին, ինչը մենք համարում ենք հակաարդյունավետ. այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխաիլ Գալուզինը:

Գալուզինը ասել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանի պետությունները։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է։ Այդ երկրների թվում չեն ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ էլ ԵՄ երկրները։ Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերի՝ «արևմուտքի» ներգրավումը տարածաշրջան, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ կայունություն կամ խաղաղություն չկար որևէ երկրում կամ տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ը և նրա արբանյակները ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից միջամտեցին: Եղել է միայն պետականության կործանում, քաոս և ապակայունացում»,- «Իզվեստիային» ասել է Գալուզինը:

Ռուսական կողմը միշտ էլ հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ շփման գծում առավելագույն զսպվածության կոչ է արել.