Հայր և որդի Սմբատյանների գործով անցնող գործարարը ևս կալանավորվել է 2 ամսով

Հայր և որդի Սմբատյանների գործով անցնող գործարարը ևս կալանավորվել է 2 ամսով

2 ամսով կալանավորվել է նաև գործարար Ա.Պ.-ն, որը Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ 2012 թ. ՀՀ կառավարությանը ներկայացրել է 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիրը, հայտնում են գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերգեյ Սմբատյանի, նրա հոր՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ:

Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը 2 ամսով կալանավորվել էին։