ՔՊ-ն 2018թ.-ից ի վեր հյուծել է հայոց պետականության ռազմաքաղաքական իմունիտետը

ՔՊ-ն 2018թ.-ից ի վեր հյուծել է հայոց պետականության ռազմաքաղաքական իմունիտետը

Միրզոյան - Բայրամով առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը վերահաստատում է, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։

ՔՊ-ն շարունակում է կուլիսային հանդիպումների շարքն Ադրբեջանի հետ և փորձում է իրենց բնորոշմամբ «կիրթ» Ալիևին համոզել, որպեսզի վերջապես ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը: Ադրբեջանին խաղաղություն անհրաժեշտ չէ՝ նրանք ցանկանում են պահպանել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ դատարկելով հայկական սահմանամերձ գյուղերն ու հյուծելով հայկական բանակը: 

Ալիևը ցանկանում է Հայաստանը տեսնել հայաթափված և թուրք-ադրբեջանական զորքերով օկուպացված՝ ՔՊ-ն դա չի գիտակցում կամ չի ցանկանում տեսնել:

Իշխանության մնալու համար նրանք պատրաստ են գեոպոլիտիկ առումով «կույր» ձևանալ և չտեսնել Բաքվի և Անկարայի իրական նպատակները հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Փաշինյանի և թիմի շարունակական պաշտոնավարման դեպքում Արցախն ու Սյունիքն ամեն օր գտնվելու են ադրբեջանական զորքերի թիրախում:

ՔՊ-ն 2018թ.-ից ի վեր հյուծել է հայոց պետականության ռազմաքաղաքական իմունիտետն ու այսօր զբաղված է միայն սեփական իշխանության դիրքերի ամրապնդմամբ:

Այսպիսով, ՀՀ-ում իշխանափոխությունը պետականության փրկության օպերացիա է:

Վահրամ Բագրատյան