Ավստրալիան լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա

Ավստրալիան ապրիլի 25-ից 35%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից երկիր ներմուծվող բոլոր ապրանքների վրա, ասվում է Ավստրալիայի կառավարության հաղորդագրությունում: 2022 թվականի ապրիլի 1-ին Ավստրալիան պաշտոնական ծանուցում կհրապարակի այդ մասին:
Ավելի վաղ Ավստրալիան պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև «ռուսական քարոզիչների» դեմ։ Նաև մարտի 20-ին Ավստրալիան հայտարարել էր, որ լրացուցիչ 22 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Միջոցների ընդհանուր գումարը, որը Ավստրալիայի կառավարությունը պարտավորվել է տրամադրել, կկազմի մոտ 48 միլիոն ԱՄՆ դոլար: