Գարուն կանխագուշակող արջամուկն է սատկել

Գարուն կանխագուշակող արջամուկն է սատկել

Միացյալ Նահանգների Կենտուկիում գարնան գալուստը կանխագուշակող արջամուկը սատկել է։ Այս մասին հայտնել է LEX 18 հեռուստաընկերությունը։

Մեյջոր մականունով արջամուկն ապրել է Բուլիտ շրջանի վայրի բնության «Երկրորդ շանս» կենտրոնում: Կազմակերպությունը հայտնել է, որ կենդանին հանգիստ սատկել է գիշերում տարիքային սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Մեյջորը 10 տարեկան է եղել։

Արջամուկը սատկել է Արջամուկի օրը՝ Հյուսիսային Ամերիկայում ավանդական տոն, որը նշվում է փետրվարի 2-ին։ Այս օրը ընդունված է հետևել արջամկներին․ եթե կենդանին դուրս է գալիս փոսից ու չի տեսնում իր ստվերը, նշանակում է, որ գարունը վաղ է լինելու։

«Նա մինչև վերջ լի էր զարմանալի էներգիայով։ Նա հավերժ կմնա մեր սրտերում»,- ասվում է վայրի բնության կենտրոնի հայտարարության մեջ:

Կազմակերպության աշխատակիցների խոսքով՝ Մեյջերը կանխատեսել է վաղ գարնան սկիզբը երկուշաբթի օրը: Սատկած կենդանու պարտականությունները կենտրոնում կկատարի Ջոզի Բերոու անունով արջամուկը: