Ադրբեջանը Հայաստանի տարածքից դուրս գալու մտադրություն չունի․ Թաթոյան

Արցախի և Հայաստանի միջև տարանջատում չկա, Ադրբեջանի թիրախը, առհասարակ, հայկականությունն է։ Եթե ադրբեջանական կողմը մի պահ որոշում է առանձնացնել Արցախը, սա չի նշանակում, որ Հայաստանն իրենց թիրախում չէ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

Թաթոյանը նշեց, որ թշնամին ամրանում է հայկական տարածքում  և ակնհայտ է, որ դուրս գալու մտադրություն չունեն։ 

«Նրանց քայլերը ուղղված են նաև խաղաղ բնակչության կյանքը անհնարինության վերածելու, որ մարդկանց ստիպեն հեռանալ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում