Ռոստովի մարզում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել

Ռոստովի մարզում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ էլեկտրահաղորդման գծերի վրա թաց ձյան կուտակման պատճառով մարզում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։

«Էլեկտրահաղորդման գծերի վրա թաց ձյան կուտակման պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել Շախտիում, Կրասնոսուլինսկում, Ուստ-Դոնեցկում, Վոլգոդոդոնսկիում, Կոնստանտինովսկում, Ցիմլյանսկում և մի շարք այլ շրջաններում»,- ասվում է հրապարակման մեջ։

Գոլուբևը նշել է, որ էներգետիկայի ոլորտում իրենք անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։