Քերոբյանին բանտ են տանում 

Քերոբյանին բանտ են տանում 

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ 

Մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածով։

Անցած հինգշաբթի օրվանից, երբ կառավարության նիստում Քերոբյանը կասկածի տակ դրեց Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարի օրինականությունը, նման սցենարը կանխատեսելի էր:

Ներիշխանական պայքարը սրվում է, և այսուհետ նման սկանդալային պաշտոնանկություններն ու ձերբակալությունները դառնալու են օրինաչափություն: Մյուս կողմից, այն փաստը, որ Փաշինյանի իշխանության առնվազն երեք նախկին նախարար մեղադրվում է կոռուպցիոն հոդվածներով, խոսում է այն մասին, որ 2018-ից հետո համակարգային կոռուպցիան պահպանվում է:

Արդյո՞ք այս պատմության միակ զոհը Քերոբյանն է լինելու, թե՞ սա ընդամենը նախաբանն է, եթե հաշվի առնենք այն ակնհայտ հանգամանքը, որ այս պատմությունն, ունի նաև, այսպես ասած, աշխարհաքաղաքական ենթատեքստ, ու Քերոբյանի հրաժարականն ամիսներ շարունակ պահանջում էր իշխանամերձ, այսպես ասած, արևմտամետ սեգմենտը:

Հայաստանի իշխանության բուրգում բազմաշերտ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ունեն ներքին ու աշխարհաքաղաքական դիմակայության շեշտված բաղադրիչներ:

Վահրամ Բագրատյան