Երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանում

Մայիսի 2-ին ռուս սեյսմոլոգները Դաղստանի Հանրապետության Կիզիլյուրտի շրջանում գրանցել են 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 5:49-ին՝ Ինչխա գյուղի մոտ գտնվող Կիզիլյուրտ շրջանում։ Դրանք տեղի են ունեցել 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ այս ցնցումները չեն զգացվել երկրի մակերևույթին։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ոչ ոք չի տուժել, և ավերածություններ չկան։