Սրտանոթային աշխատանքի համար ամենավտանգավոր մթերքների թոփ 5-ը

Մթերքների և ուտեստների ցանկ, որոնք կարող են վնասել սրտի առողջությանը.
Բուրգերներ
Դրանք հանգեցնում են օրգանիզմում խոլեստերինի կուտակմանը և արյան անոթների պատերին դրա նստեցմանը։ Բացի այդ, նման սնունդը հսկայական քանակությամբ ավելորդ կալորիաների աղբյուր է, ինչը նշանակում է, որ այն հանգեցնում է քաշի ավելացման, ինչը բացասաբար է անդրադառնում նաև սրտանոթային համակարգի վիճակի վրա:
Մսային կիսաֆաբրիկատներ
Երշիկները, բեկոնը և նրբերշիկը նույնպես կարող են ճարպերի առաջացման պատճառ դառնալ։ Բացի այդ, որպես կանոն, նրանք շատ աղ են պարունակում։ Իսկ սննդակարգում դրա ավելցուկը հղի է ճնշման բարձրացմամբ և հիպերտոնիայի զարգացմամբ։ Ապագայում դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, մասնավորապես՝ սրտի կաթվածի։
Կարտոֆիլ և հավ
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տապակած մթերքների (ֆրի, տապակած հավի միս և այլ տապակած նախուտեստներ) «չափազանց օգտագորրծելը» կապված է սրտի հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ: Պատճառն այն է, որ տապակման այս տեսակներն արտադրում են տրանս ճարպեր, որոնք բարձրացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը և նվազեցնում «լավի» մակարդակը։
Քաղցրավենիք
Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ շաքարով հարուստ դիետաները նույնքան վտանգավոր են, որքան տրանս ճարպերը: Այսպիսով, շաքարը նպաստում է գիրության, բորբոքման, խոլեստերինի բարձրացմանը և շաքարախտի զարգացմանը։ Այս գործոններից յուրաքանչյուրը վտանգ է ներկայացնում սրտի առողջության համար։
Նախաճաշի հացահատիկեղեն
Նույնիսկ մթերքները, որոնք թվում են հավասարակշռված դիետայի մի մաս, օրինակ՝ նախաճաշի հացահատիկները, կարող են շատ շաքար պարունակել: Իսկ առավոտյան ռաֆինացված ածխաջրեր և շաքարներ ուտելը կնպաստի բորբոքմանը և կբարձրացնի արյան շաքարի մակարդակը: Կրկին, ինչպես աղանդերը, այս մթերքները մեծացնում են սրտանոթային լուրջ հիվանդությունների վտանգը: