Ո՞նց կարող եմ ես գոհ լինել, այդ մարդասպանների հետևում այլ ուժեր են եղել․ Ստեփան Դեմիրճյան
Բնականաբար, 20 տարուց ավելի անցել է, դժվար է, բայց ես այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ չի ներկայացվել վերջնական եզրակացությունը, քանի դեռ աշխատում է քննչական խումբը։ Գոհ եմ, թե գոհ չեմ՝ կգա ժամանակը ես կասեմ: Ո՞նց կարող եմ ես գոհ լինել, եթե առ այսօր լիարժեք բացահայտված չէ: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։
Նրա խոսքով, քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել, բայց կրկնեց, որ այսօր զերծ կմնա մեկնաբանություններից, քանի որ ընթանում է քննություն:
«Իսկ առհասարակ իմ գնահատականը հայտնի է․ դա ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը և հոկտեմբերի 27-ի կործանանար հետևանքներն ակնհայտ են առ այսօր»,- հավելեց Դեմիրճյանը:
Մանրամասները՝ տեսանյութում