Իրինա Շեյքին կրկին նկատել են Լեոնարդո Դի Կապրիոյի հետ (լուսանկար)

Իրինա Շեյքին կրկին նկատել են Լեոնարդո Դի Կապրիոյի հետ (լուսանկար)

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին կրկին նկատել են հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերակցությամբ։ Հաղորդում է Page Six-ը։

Իրինա Շեյքը և Լեոնարդո Դի Կապրիոն ներկա են եղել երաժիշտ Ֆրենկ Օուշենի համերգին։ Տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես են աստղերը լսում արտիստի երաժշտությունը և պարում միջոցառման այլ հյուրերի հետ։

Նախորդ շաբաթ նույնպես Իրինա Շեյքին նկատել էին Coachella փառատոնում՝ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ Մոդելը և հոլիվուդյան աստղը ներկա են գտնվել Levi and Tequila Don Julio's Neon Carnival կոչվող միջոցառմանը: Նրանք ապրիլի 16-ի վաղ առավոտյան, հեռացել են երեկույթից։