Հեղեղումներ, փլուզում Թուրքիայում. կան տուժածներ (տեսանյութ)

Հեղեղումներ, փլուզում Թուրքիայում. կան տուժածներ (տեսանյութ)

Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել թուրքական Անթալիայում, մի շարք շրջաններում դադարեցվել է ուսուցումը. գրում են տեղական լրատվամիջոցները։

Անթալիայի նահանգապետի գրասենյակի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքում պահպանվում են անբարենպաստ եղանակային պայմանները: 

Տեղացած հորդառատ անձրեւից հետո Դյուդենի ջրվեժը դարչնագույն է դարձել։ Տեսանյութը՝ այստեղ

Մեկ այլ աղետել գրանցվել է Թուրքիայի Էրզինջան նահանգի Իլըչ քաղաքի ոսկու հանքում, որտեղ ժայռերի փլուզում է տեղի ունեցել։ Ենթադրաբար փլատակների տակ է մնացել 7 աշխատակից, սակայն ողջ թաղվածների հստակ թիվը հայտնի չէ։ Տեսանյութը՝ այստեղ