Մասնագիտությամբ մեխանիկ, ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար․ ինչո՞վ է զբաղվել Հովիկ Աղազարյանը մինչև պատգամավոր դառնալը

Մասնագիտությամբ մեխանիկ, ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար․ ինչո՞վ է զբաղվել Հովիկ Աղազարյանը մինչև պատգամավոր դառնալը

Վերջին շրջանում լայն քննարկումների առիթ են դառնում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից հնչեցված տարբեր մտքեր։

MediaHub.am-ը ներկայացնում է, թե ինչ կենսագրություն ունի Աղազարյանը և ինչով է զբաղվել մինչև պատգամավոր դառնալը։ Նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը 62 տարեկան է, ծնվել է Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում։ Մասնագիտությամբ մեխանիկ է, տեխնիկական գիտությունների թեկնածու։ 1982-1983թթ. եղել է Երեւանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող: 1988-1991թթ.՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող:

Աղազարյանը առաջին անգամ խորհրդարան ոտք է դրել 1990թ-ին։ Մինչև 1995թ-ը եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) խմբակցության քարտուղարը: 1996թ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ: 1998թ. հեռացվել է ՀՅԴ շարքերից: 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2018-2019թթ-ին «Ելք» դաշինքի կազմում եղել է ԱԺ պատգամավոր։ 2019-2021թթ-ին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Աղազարյանը նաև մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին, եղել է Սուրենավանի կամավորական ջոկատի հրամանատար: Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով (2016թ., ՊՆ):