«Շանթ Դաշինք» կուսակցությունը դատապարտել է ոստիկանության իրականացրած գործողությունները

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, մարդկանց խոշտանգումները։
Ինչպես մշտապես, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ Հայաստանը նման աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գլխավորությամբ, օր առաջ պետք է հեռանան։
Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր վիրավորներին և ազատություն՝ բոլոր ապօրինի կալանավորվածներին։
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն,
06․12․2024թ․