Ինձ որևէ մեկը չի հարցրել՝ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար․ Փաշինյան
Այն,՝ ինչ կասեմ, ենթադրում եմ՝ հերթական մեծ սկանդալի առիթ է դառնալու, բայց ես չեմ խորշում սա ասել։ 2020 թվականի պատերազմից հետո հազարավոր հարցեր են հնչել ինձ՝ ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար, բայց որևէ մեկը չի հարցրել՝ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար: Հասկանո՞ւմ եք, անընդհատ սպասում եմ դրան։ Այս մասին այսօր Աժ-ում պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած հարցերին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Սպասում եմ՝ մեկը ասի՝ լավ, դու երկրի ղեկավար ես, վարչապետ ես, ուր գնում ես, հարցնում են՝ ի՞նչ ես արել կանգնեցնելու համար, Շուշին պիտի տայի՞ր, թե պիտի չտայիր, Շուշին հայկական էր մնալո՞ւ, թե չէր մնալու։ Բոլորը հարցրել են, թե ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնլու համար՝ իմանալով պատերազմը կանգնեցնելու քաղաքական գինը»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում