Դուրս շպրտեք ատելությունն ու չարությունը ձեր միջից․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը

5 տարին կլրանա, որ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներն իշխանության են։ 5 տարին ՀՀ բոլոր տարիներին կառավարած նախագահների պաշտոնավարման առնվազն կեսն է, բայց այս 5 տարիներին հայ ժողովուրդը վերջին հարյուր տարվա հաշվարկով ամենախոշոր կորուստները, վնասներն է կրել։

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մի իշխանություն, որը եկավ քարոզելու ժողովրդավարական արժեքներ, որը տեսանք, թե ինչի հանգեցրեց՝ աղավաղված և այլանդակված են հանրային իշխանության գրեթե բոլոր օղակները»,-ասաց նա։ 
Մինասյանը հիշեցրեց իր ելույթից րոպեներ առաջ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթը, երբ վերջինս ասում էր՝ ատելությամբ պետք չէ առաջնորդվել։ 

«Մի առաջնորդվեք ատելությամբ, դուրս շպրտեք այդ ատելությունը ձեր միջից, չարությունը հանեք ձեր միջից, համերաշխություն քարոզեք»,-ասաց Մինասյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ այն արտահայտությունները, որոնք անում է իշխանությունը, գալիս են ներքին վախերից։

Մանրամասները՝ տեսանյութում