Երկու ուժգին երկրաշարժ է գրանցվել Կուբայում

Կուբայի ափերի մոտ 6,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նախկինում կենտրոնը հայտնել էր Կուբայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժի մասին:
Նոր երկրաշարժ է տեղի ունեցել UTC ժամանակով 16.49-ին, Մանզանիլո քաղաքից 64 կմ հարավ-արևելք։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։