Այս վիտամինների հետ պետք է զգույշ լինել. չափից մեծ դոզա կարող է հանգեցնել քաղցկեղի

Այս վիտամինների հետ պետք է զգույշ լինել. չափից մեծ դոզա կարող է հանգեցնել քաղցկեղի

Շատերը հաճախ վիտամիններ են ընդունում առանց բժշկի նշանակման: Բայց պետք չէ դա անել:

Շվեդացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ որոշ վիտամինների չափից մեծ դոզա կարող է խթանել քաղցկեղի զարգացումը: Այս մասին գրում է «SP»-ն՝ հղում անելով The Journal of Clinical Investigation-ին։ Մասնավորապես, մարդիկ պետք է չափազանց զգույշ լինեն C և E վիտամինների նկատմամբ։

«Գիտնականները պարզել են, որ այս վիտամինների ավելցուկային կոնցենտրացիաները խթանում են նոր արյունատար անոթների աճը, ինչը հանգեցնում է հյուսվածքների գերհագեցմանը թթվածնով: Բացի այդ, C և E վիտամինները հակաօքսիդանտներ են և ճնշում են հյուսվածքներում օքսիդատիվ գործընթացները: Եվ այս պայմանները նպաստավոր են քաղցկեղի բջիջների զարգացման համար»,- գրում է աղբյուրը։