«Հայրիկ, դու հպարտանու՞մ ես ինձնով»․ 22-ամյա արքայազն Ֆրեդերիկն է կյանքից հեռացել

«Հայրիկ, դու հպարտանու՞մ ես ինձնով»․ 22-ամյա արքայազն Ֆրեդերիկն է կյանքից հեռացել

Լյուքսեմբուրգի արքայազն Ֆրեդերիկը մահացել է 22 տարեկանում՝ տառապելով հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, գրել են ԶԼՄ-ները։

Արքայազնի մահվան մասին հայտնել է նրա հայրը՝ Ռոբերտ Լյուքսեմբուրգցին՝ հերցոգ Անրիի զարմիկը։

Ֆրեդերիկ Նասաուացին մահացել է մարտի 1-ին Փարիզում։ Նա ունեցել է հազվագյուտ միտոքոնդրիալ հիվանդություն, որն առաջացել էր POLG գենի մուտացիաներից։ Այն ազդում է մի քանի օրգանների վրա, առաջին հերթին ուղեղի, նյարդերի, մկանների և լյարդի վրա: POLG հիվանդության հաճախականությունը գնահատվում է 1 դեպք 10 հազաի մեջ։

«Ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, Հազվագյուտ հիվանդությունների օրը, մեր սիրելի որդին մեզ կանչեց իր սենյակ՝ վերջին անգամ խոսելու իր հետ: Ֆրեդերիկը ուժ և քաջություն գտավ մեզանից յուրաքանչյուրին հերթով հրաժեշտ տալու համար», - ասել է նրա հայրը:

Արքայազն Ֆրեդերիկը ծնվել է այդ հիվանդությամբ, սակայն նրա մոտ ախտորոշվել է 14 տարեկանում: Դրանից հետո նա հիմնել է POLG հիմնադրամը։

Ֆրեդերիկը վերջերս շատ չի կարողացել խոսել, բայց հրաժեշտից առաջ վերջին հարցն է տվել հորը. «Հայրիկ, դու հպարտանու՞մ ես ինձնով»:

Արքայազնի վիճակը վատթարացել է վերջին շաբաթներին այն բանից հետո, երբ նա հոսպիտալացվել էր թոքաբորբով։ Նա նաև տառապել է նաև ծանր վարակով, որի պատճառով չէր կարողանում շարժվել։