Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկու ատրճանակները վաճառվել են (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկու ատրճանակները վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով: Հայտնել է Agence France-Presse-ը։
Գնորդի ինքնությունը չի հաղորդվում։ Ֆրանսիայում աճուրդի ժամանակ ձեռք բերված լոտի գինը գերազանցել է գնահատողների սպասելիքները. նրանք ենթադրել են, որ ատրճանակները կարող են վաճառվել 1,2-ից 1,5 միլիոն եվրո գնով, այսինքն՝ հարյուր հազարավոր եվրոյով ավելի էժան:
Աճուրդից առաջ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը Նապոլեոնի ատրճանակները հայտարարել էր ազգային հարստություն և արգելել դրանց արտահանումը երկրից դուրս։ Առաջիկա 30 ամիսների ընթացքում Ֆրանսիայի իշխանությունները կարող են փորձել ատրճանակները գնել իրենց նոր տիրոջից։ Սակայն նա իրավունք ունի հրաժարվելու։
Լուսանկարներն ու տեսանյութն այստեղ